Վարչապետի որոշումներ

26 Նոյեմբերի 2010, 1021 - Ա

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՇԵՅԽԱ ԼՈՒԲՆԱ ԱԼ ԿԱՍԻՄԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ Կասիմիի գլխավորած պատվիրակության (50 մարդ)` 2010 թվականի նոյեմբերի 2-5-ը Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակության` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում «Զվարթնոցե միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների ձեռքբերման, պաշտոնական ճաշերի, աշխատանքային ճաշերի, կոնֆերանս դահլիճի վարձակալման, թարգմանչական ծառայության, կազմտեխնիկայի վարձակալման, գրենական պիտույքների և տպագրական նյութերի ձեռքբերման, ծաղկեփնջի, կեցության և միջոցառումների հետ կապված այլ ծախսերը` 8494000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Զարգացման հայկական գործակալության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայությունե գործակալության ներկայացրած հաշվետվությունների։