Վարչապետի որոշումներ

24 Նոյեմբերի 2010, 1009 - Ա

Ն. ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տեղեկատվայնացման վարչության պետ Ն. Ստեփանյանին 2010 թվականի նոյեմբերի 23-25-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Կապի տարածաշրջանային համագործակցության ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական անվտանգության հանձնաժողովի 12-րդ նիստին և կիբեռանվտանգության խնդիրներին վերաբերող Հեռահաղորդակցության միջազգային միության տարածաշրջանային ֆորումին մասնակցելու համար։
2. Ն. Ստեփանյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տեղեկատվայնացման վարչության պետ Ն. Ստեփանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր