19 Նոյեմբերի 2010, 995 - Ա
Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին 2010 թվականի նոյեմբերի 18-19-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև <<Ժամանակակից հայացք հարկմանը>> խորագրով միջազգային գիտագործնական հարկային համաժողովին մասնակցելու համար։
2. Գ. Խաչատրյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։