Վարչապետի որոշումներ

6 Հոկտեմբերի 2005, 769 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`

2005 թվականի սեպտեմբերի 24-25-ը Մոսկվա քաղաքում անցկացված «Ոսկե նուռ» հայկական ապրանքների տոնավաճառի կազմակերպման գործում ակտիվ մասնակցության համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել հետևյալ անձանց`

Մ. Նահապետյան - Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար

Ա. Ստեփանյան - Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ

Ա. Միրզոյանց - ՀՀ կառավարության և Մոսկվայի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար-մշակութային բնագավառներում համագործակցության աշխատանքային հանձնաժողովի հայկական մասի ղեկավարի մշակույթի հարցերով խորհրդական

Ս. Մնացականյան - «Արմենիա» խանութի գլխավոր տնօրեն

Ս. Ասլանյան - «Բարոն Մյունհաուզեն» ռեստորանի գլխավոր տնօրեն

Ա. Գևորգյան - «Գոդունով» ռեստորանի գլխավոր տնօրեն

Ա. Երնջակյան - Երևանի պետական կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր

Ս. Բայդակով - Մոսկվայի կենտրոնական շրջանի ղեկավար (պրեֆեկտ)

Մ. Օրլով - Մոսկվայի կենտրոնական շրջանի ղեկավարի (պրեֆեկտի) տեղակալ