Վարչապետի որոշումներ

17 Նոյեմբերի 2010, 981 - Ա

Գ. ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ԵՎ Է. ԲԱԲԱՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական Գ. Կոստանյանին (համաձայնությամբ) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Է. Բաբայանին 2010 թվականի նոյեմբերի 22-26-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումներին մասնակցելու և Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար:
2. Է. Բաբայանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Գ. Կոստանյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Գ. Կոստանյանի և Է. Բաբայանի` Ստրասբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Է. Բաբայանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: