Վարչապետի որոշումներ

15 Նոյեմբերի 2010, 1016 - Ա

Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն "Քաղաքացիական ծառայության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի, 33-րդ հոդվածի 1-ին կետի "ժգ" ենթակետի և 34-րդ հոդվածի 3-րդ կետի`

1. Արմեն Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից` օրենքով սահմանված պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի նոյեմբերի 15-ից: