Վարչապետի որոշումներ

19 Նոյեմբերի 2010, 993 - Ա

Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին 2010 թվականի նոյեմբերի 22-24-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Զինված հակամարտությունների դեպքում մշակութային սեփականության պաշտպանության ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի 5-րդ նիստին մասնակցելու համար:
2. Ա. Սամուելյանի` Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023