18 Նոյեմբերի 2010, 988 - Ա
Ա.ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին 2010 թվականի նոյեմբերի 17-20-ը գործուղել Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար:
2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի` Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության
տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: