18 Նոյեմբերի 2010, 985 - Ա
Ն. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՍՏԱՄԲՈՒԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ն. Առուստամյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի եվրաինտեգրման վարչության պետ Ա. Հովհաննիսյանին 2010 թվականի նոյեմբերի 24-27-ը գործուղել Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)՝ Եվրոպայի խորհրդի արդարադատության նախարարների 30-րդ համաժողովին մասնակցելու համար:
2. Ն. Առուստամյանի և Ա. Հովհաննիսյանի` Ստամբուլ գործուղման հետ կապ-ված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել
Ն. Առուստամյանի և Ա. Հովհաննիսյանի` Ստամբուլ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ն. Առուստամյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստամբուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: