Վարչապետի որոշումներ

16 Նոյեմբերի 2010, 972 - Ա

Գ.ՔԱՄԱԼՅԱՆԻ` ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ մասնակից պետությունների շինարարական գործունեության համագործակցության միջկառավարական խորհրդի 30-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության վարչության պետ Գ. Քամալյանի` 2010 թվականի նոյեմբերի 10-12-ը Կիև (Ուկրաինա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության վարչության պետ Գ. Քամալյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կիև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: