11 Նոյեմբերի 2010, 971 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպական հանձնաժողովի առևտրի հարցերով հանձնակատար Կ. դե Գուխտի հետ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հարցերը քննարկելու նպատակով 2010 թվականի նոյեմբերի 12-ին Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման, Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի ձևակերպման և ապահովագրական վճարումները՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Տ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը, Խ. Ադումյանինը և Ա. Զատիկյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ն. Երիցյանինը (այդ թվում՝ նաև մեկ գիշերավարձ՝ Բրյուսելում)՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Պետրոսյանի, Տ. Բաբայանի և Ռ. Խաչատրյանի` Բելգիայի Թագավորություն մուտքի արտոնագրերի ձևակերպման և ապահովագրական վճարումները՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ՝
1) Մ. Մինասյանի և Ս. Լալայանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին.
2) Ա. Պետրոսյանի, Տ. Բաբայանի և Ռ. Խաչատրյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2010 թվականի նոյեմբերի 12-ին՝ Երևան-Բրյուսել-Երևան երթուղով։
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին՝ սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման գործում։
6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:
Հավելված