Վարչապետի որոշումներ

12 Նոյեմբերի 2010, 961 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
1. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ և գիտության ու մանկավարժության բնագավառներում ներդրած ավանդի համար հետևյալ անձանց`
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով՝
Ն. Առաքելյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մանկավարժության և
լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի
պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների
թեկնածու

Ֆ. Խլղաթյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հայագիտության
ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների
թեկնածու, պրոֆեսոր

2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով`

Ն. Սեյրանյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գրականագիտության
ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու

Լ. Մարկոսյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռուսաց և սլավոնական
լեզվաբանության ամբիոնի վարիչ, դոցենտ,
բանասիրական գիտությունների թեկնածու

Լ. Ֆլջյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների
ֆակուլտետի դեկան, դոցենտ, բանասիրական
գիտությունների թեկնածու
 

Արխիվ

2024

2023