11 Նոյեմբերի 2010, 959 - Ա
Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԵՎ Վ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ` ԿԱԶԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գ. Դանիելյանի` 2010 թվականի նոյեմբերի 2-4-ը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ Վ. Դեմիրճյանի` 2010 թվականի նոյեմբերի 1-4-ը Կազան (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գ. Դանիելյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կազան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: