9 Նոյեմբերի 2010, 951 - Ա
Ն. ԵՐԻՑՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին 2010 թվականի նոյեմբերի 11-12-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների մի շարք դրույթների վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար:
2. Ն. Երիցյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ն. Երիցյանի` Բրյուսել մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: