Վարչապետի որոշումներ

8 Նոյեմբերի 2010, 948 - Ա

ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն Հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) սահմանված կարգով մեկամսյա ժամկետում ներկայացնել “Heritage Foundation”-ի կողմից հրապարակվող “Index of economic freedom”, “World Economic Forum”-ի կողմից հրապարակվող “Networked Readiness”, “Global Competitiveness” և “Transparency International” հակակոռուպցիոն կազմակերպության կողմից հրապարակվող “Corruption Perceptions” ինդեքսների բարելավման ուղղությամբ միջոցառումների ծրագիր` համաձայն հավելվածի.
2) յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում ներկայացնել նշված ինդեքսների բարելավման ուղղությամբ իրականացված միջոցառումների ընթացքի վերաբերյալ հաշվետվություններ.
3) յուրաքանչյուր անգամ ինդեքսների փոփոխության վերաբերյալ 7-օրյա ժամկետում ներկայացնել վերլուծություն:
4) սույն որոշմամբ սահմանված գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմում նշանակել համապատասխան ստորաբաժանում:
Հավելված