8 Նոյեմբերի 2010, 945 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ UՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ շահագրգիռ մարմինների առաջարկությունները քննարկելու, նշված օրենքների նախագծերը լրամշակելու և 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության  կառավարության քննարկմանը ներկայացնելու նպատակով uտեղծել աշխատանքային խումբ` հետևյալ անհատական կազմով`
Վ. Վարդանյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
(աշխատանքային խմբի ղեկավար)
Գ. Մալխասյան    	- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Հ. Բեգլարյան	- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Կ. Մինասյան	- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Ս. Պապյան	- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Ռ. Ալավերդյան	- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ս. Գալստյան	- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ա. Բախշյան	- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Լ. Շահվերդյան        	- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
Ֆ. Բաշոյան	- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի 
կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Կ. Արեյան	- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Վ. Բաբայան	- ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական  վարչության գլխավոր մասնագետ