3 Նոյեմբերի 2010, 930 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 678-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի օգոստոսի 11-ի <<Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին>> N 678-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետում <<հավելվածի>> բառը փոխարինել <<N 1 հավելվածի>> բառերով.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ կետով.
<<3. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի>>.
4) որոշումը լրացնել նոր հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:
Հավելված