Վարչապետի որոշումներ

3 Նոյեմբերի 2010, 927 - Ա

Մ. ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին 2010 թվականի նոյեմբերի 15-16-ը գործուղել Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)` «Տեղեկատվական տեխնոլոգիաներն ուսուցիչների կրթության գործընթացում` քաղաքականության մշակում, բաց ուսումնական ռեսուրսներ, համագործակցության զարգացում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Մ. Մկրտչյանի` Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023