Վարչապետի որոշումներ

3 Հոկտեմբերի 2005, 760 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 497-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 13-ի N 201 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 497-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կանոնադրության 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժգ» ենթակետով.

«ժգ) սահմանում է հիմնադրամի աշխատողների ատեստավորման կարգը և պայմանները, արձակում է ատեստավորման անցկացման վերաբերյալ հրամաններ, տալիս է հանձնարարականներ, հաստատում ատեստավորող հանձնաժողովի կազմը»: