27 Հոկտեմբերի 2010, 914 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 490-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության  վարչապետի 2010 թվականի հուլիսի 30-ի <<Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին>> N 490-Ա որոշման հավելվածի 26-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1)  <<Միջոցառման անվանումը>>  սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<Հուշարձանների հայտնաբերման, հաշվառման և  փորձագիտական հանձնաժողովում քննարկման ներքին ընթացակարգը սահմանելու մասին>> ՀՀ մշակույթի նախարարի հրամանի մշակում և հաստատում>>.
2)  <<Ակնկալվող արդյունքը>> սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<Սահմանել նորահայտ օբյեկտների հայտնաբերման, ուսումնասիրման, հաշվառման, վկայագրերի կազմման և փորձագիտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու ժամկետները, ձևաչափը և պատասխանատուներին>>.
3) <<Կատարման ժամկետը>> սյունակում <<հոկտեմբերի 2-րդ տասնօրյակ>> բառերը փոխարինել <<նոյեմբերի 3-րդ տասնօրյակ>>  բառերով: