Վարչապետի որոշումներ

30 Սեպտեմբերի 2005, 758 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`

1. Ուսուցչի տոնի կապակցությամբ և մանկավարժության բնագավառում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել հետևյալ անձանց՝

Օ. Վաթյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ

Ա. Ավետիսյան - Երևանի լսողության խանգարում ունեցող երեխաների N 15 հատուկ դպրոցի տնօրեն

Կ. Ավյան - ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի N 6 միջնակարգ դպրոցի դասվար

Ն. Արշակյան - ՀՀ Արագածոտնի մարզի Փարպիի միջնակարգ դպրոցի տնօրեն

Ա. Գալստյան - Երևանի N 160 միջնակարգ դպրոցի տնօրեն

Գ. Զիրոյան - ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդի N 2 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Ս. Կարապետյան - ՀՀ Տավուշի մարզի Իջևանի N 5 միջնակարգ դպրոցի տնօրեն

Մ. Հակոբյան - ՀՀ Շիրակի մարզի Ցողամարգի միջնակարգ դպրոցի տնօրեն

Ս. Համբարձումյան - ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանքի միջնակարգ դպրոցի տնօրեն

Ա. Մանուկյան - Երևանի N 66 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Մ. Միրզոյան - ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի N 7 միջնակարգ դպրոցի տնօրեն

Կ. Մկրտչյան - ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի N 2 միջնակարգ դպրոցի դասվար

Հ. Պետրոսյան - ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի վարժարանի աշխարհագրության ուսուցիչ

Կ. Ռստակյան - ՀՀ Լոռու մարզի Սպիտակի N 6 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ

Ն. Վեզիրյան - ՀՀ Արմավիրի մարզի Մրգաշատի N 2 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից շնորհակալագրերի հանձնումը: