Վարչապետի որոշումներ

27 Հոկտեմբերի 2010, 908 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ՙ33. Հայաստանի Հանրապետության ֆինանսների
նախարարության աշխատակազմ 665   4   1

այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 568    4    1
առանձնացված ստորաբաժանումներ`
ֆինանսական վերահսկողության տեսչություն 51     1    -
լիցենզավորման գործակալություն 10   1     -
լիցենզավորման պայմանների և պահանջների
հսկողության տեսչություն 10   1    -

մետաղափորձական վերահսկողության տեսչություն 10    1    -
«Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի
պետական գանձարան» գործակալություն 8    1    -

աուդիտորական գործունեության հսկողության տեսչություն 8   1    -՚:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: