Վարչապետի որոշումներ

27 Հոկտեմբերի 2010, 904 - Ա

Գ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՕԴԵՍԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության կենդանիների հիվանդությունների հսկողության և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Գ. Թովմասյանին 2010 թվականի հոկտեմբերի 26-29-ը գործուղել Օդեսա (Ուկրաինա)՝ անասնաբուժության հարցերով ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար:
2. Գ. Թովմասյանի՝ Օդեսա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության կենդանիների հիվանդությունների հսկողության և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Գ. Թովմասյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Օդեսա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: