Վարչապետի որոշումներ

27 Հոկտեմբերի 2010, 894 - Ա

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2010 թվականի հոկտեմբերի 19-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև համագործակցության կոմիտեի շրջանակներում ստեղծված` տրանսպորտի, բնապահպանության, էներգետիկայի և միջուկային անվտանգության հարցերով Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն համագործակցության ենթակոմիտեի մեկնարկային նիստի անցկացման ընթացքում (35 մարդ) դահլիճի վարձակալության, պաշտոնական ճաշի հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 1227500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացրած հաշվետվությունների: