Վարչապետի որոշումներ

27 Հոկտեմբերի 2010, 893 - Ա

Ս. ՊԱՊՅԱՆԻՆ ՖՐԱՆԿՖՈՒՐՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանին 2010 թվականի հոկտեմբերի 28-29-ը գործուղել Ֆրանկֆուրտ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)՝ «Արևելյան Եվրոպայի բնապահպանությանն ուղղված հասանելիության և հարևանության զարգացում» խորագրով բարձրաստիճան համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Պապյանի` Ֆրանկֆուրտ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ֆրանկֆուրտ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: