Վարչապետի որոշումներ

27 Հոկտեմբերի 2010, 891 - Ա

Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին 2010 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 2-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ գերմանական «ԿֆՎ» բանկի գրասենյակում կայանալիք` Գերմանահայկական հիմնադրամի «Վերականգնվող էներգիայի խրախուսում» վարկային ծրագրի դիտորդական խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մովսիսյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: