27 Հոկտեմբերի 2010, 888 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 868-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղելու մասին» N 868-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը «Գ. Ալավերդյանինը» բառերից հետո լրացնել «Հ. Հակոբյանինը» բառերով.
2) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) Ս. Աբրահամյանինը՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության հաշվին։».
3) որոշման N 1 հավելվածը «Գ. Ալավերդյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար» բառերից հետո լրացնել «Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար», իսկ «Հ. Միրզոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության վարչության պետ (մեկնում է նախօրոք)» բառերից հետո` «Ս. Աբրահամյան - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով: