Վարչապետի որոշումներ

27 Հոկտեմբերի 2010, 884 - Ա

Գ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և արդյունավետ շուկաների վարչության պետ Գ. Քոչարյանին 2010 թվականի նոյեմբերի 1-3-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ Գործադիր կոմիտեում կայանալիք «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագրի շուրջ բանակցելու նպատակով հերթական աշխատանքային խմբի խորհրդակցությանը մասնակցելու համար:
2. Գ. Քոչարյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և արդյունավետ շուկաների վարչության պետ Գ. Քոչարյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: