20 Հոկտեմբերի 2010, 867 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2010 թվականի հոկտեմբերի 22-23-ը Եկատերինբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն N 1, և 2010 թվականի հոկտեմբերի 21-23-ը փորձագետների խումբ՝ համաձայն N 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ռ. Անանյանին, իսկ փորձագետների խմբում` Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական, հյուպատոսական բաժնի պետ Գ. Մելիքսեթյանին և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական, մամլո կցորդ Գ. Մինասյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Եկատերինբուրգ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Եկատերինբուրգի օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների սրահներում սպասարկման և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Խ. Ավալյանինը, Ե. Ազարյանինը, Գ. Բարսեղյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը, Ա. Զատիկյանինը և Վ. Խուբլարյանինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շ. Քոչարյանինը և Ա. Մանասերյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Ասոյանինը և Վ. Սարգսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
3) Տ. Դավթյանինը, Ա. Մովսիսյանինը, Ա. Ղահրամանյանինը, Վ. Տերտերյանինը,
Կ. Մինասյանինը, Ս. Ավետիսյանինը, Ա. Ավետիսյանինը, Ա. Ավետիսյանինը, Ա. Պողոսյանինը, Ս. Պետրոսյանինը և Ռ. Ալավերդյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի
պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Ընդունել ի գիտություն, որ Օ. Եսայանի, Ռ. Անանյանի, Գ. Մելիքսեթյանի և Գ. Մինասյանի՝ Եկատերինբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հաշվին.
5. Ա. Պետրոսյանի, Տ. Բաբայանի, Մ. Սարգսյանի, Ա. Ադումյանի, Ն. Ավանեսյանի, Ա. Հունանյանի, Կ. Խաչատրյանի, Ժ. Հաբեթյանի, Հ. Դիլանյանի, Տ. Լիլոյանի, Ա. Խաչատրյանի և Գ. Բաղդասարյանի՝ Եկատերինբուրգ գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։
6. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պետրոսյանի, Տ. Բաբայանի, Մ. Սարգսյանի,
Ա. Ադումյանի, Ն. Ավանեսյանի, Ա. Հունանյանի, Կ. Խաչատրյանի, Ժ. Հաբեթյանի, Հ. Դիլանյանի, Տ. Լիլոյանի, Ա. Խաչատրյանի և Գ. Բաղդասարյանի՝ Եկատերինբուրգ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն գործուղող կազմակերպությունների հաշվին։
7. Գ. Քոչարյանի, Վ. Բադալյանի, Ս. Սահակյանի, Ն. Բեգլարյանի, Կ. Բեգլարյանի, Ա. Սարգսյանի, Ս. Մկրտչյանի և Ն. Սարգսյանի՝ Եկատերինբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։
8. Ընդունել ի գիտություն, որ Կ. Ասոյանի, Է. Ներսիսյանի, Ա. Խաչատրյանի,
Հ. Ֆարամազյանի՝ Եկատերինբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն գործուղող կազմակերպությունների հաշվին։
9. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2010 թվականի հոկտեմբերի 22-ին՝ Երևան-Եկատերինբուրգ, իսկ հոկտեմբերի 23-ին՝ Եկատերինբուրգ-Երևան երթուղով։
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 9-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։
11. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
12. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Եկատերինբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:
Հավելված