Վարչապետի որոշումներ

19 Հոկտեմբերի 2010, 866 - Ա

Վ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Դանիելյանին 2010 թվականի հոկտեմբերի 14-16-ը գործուղել Կիև (Ուկրաինա)` Թվինինգ գործընթացների չորրորդ տարեկան համաժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Դանիելյանի՝ Կիև գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Դանիելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կիև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: