29 Սեպտեմբերի 2005, 751 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ստեղծման 72-րդ տարեդարձի առթիվ և այդ բնագավառում մատուցած ծառայությունների ու երկարամյա աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խրախուսել հետևյալ անձանց՝
Ա. Բալտայան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքային ստանդարտների վարչության պետ
Ս. Կարապետյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքների անվտանգության տեսչական վարչության պետ
Վ. Հովսեփյան - օդանավի բորտ-ինժեներ
Ս. Բադասյան - «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ի ավագ կարգավար
Ա. Ժամկոչյան - «Շիրակ» օդանավակայան» ՓԲԸ-ի թռիչքների արտադրության և կանոնավորության կարգավորող
Է. Մինասյան - «Ավիաբուժ» ԲԿ» ՓԲԸ-ի բժշկական տեղամասի վարիչ
Վ. Սարյան - «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի դասախոս
Մ. Մուրադյան - «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն»
ՊՈԱԿ-ի հերթափոխի պետ
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից շնորհակալագրերի հանձնումը: