Վարչապետի որոշումներ

19 Հոկտեմբերի 2010, 861 - Ա

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին 2010 թվականի հոկտեմբերի 13-15-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության և Հումանիտար համագործակցության խորհրդի համատեղ նիստին, ինչպես նաև Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ծրագրային միջոցառումների շրջանակներում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 5-րդ համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Պողոսյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: