19 Հոկտեմբերի 2010, 859 - Ա
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին 2010 թվականի հոկտեմբերի 13-15-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործ մտավորականների 5-րդ համաժողովին և ԱՊՀ մասնակից պետությունների զբոսաշրջության խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար:
2. Ա. Պետրոսյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պետրոսյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված գիշերավարձը և ճանապարհածախսը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: