12 Հոկտեմբերի 2010, 848 - Ա
Ս. ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի N 1050-Ն որոշման՝
1. Հնդկաստանի Հանրապետությունում մշտապես գտնվող` Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության գծով ներկայացուցիչ Ս. Սուքիասյանին 2010 թվականի հոկտեմբերի 12-ից գործուղել Հնդկաստանի Հանրապետություն` Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետություն արտահանվող գոմեշի մսի արտադրության նկատմամբ հսկողություն իրականացնելու համար:
2. Ս. Սուքիասյանի՝ 2010 թվականի հոկտեմբերի 12-21-ը Հնդկաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հնդկաստանի Հանրապետությունում մշտապես գտնվող` Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության գծով ներկայացուցիչ Ս. Սուքիասյանին` յուրաքանչյուր ամիս, մինչև տվյալ ամսվա 5-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հնդկաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: