Վարչապետի որոշումներ

11 Հոկտեմբերի 2010, 839 - Ա

Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյանին 2010 թվականի հոկտեմբերի 12-15-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ «Կրթությունը Եվրոպայում աշակերտների ներդաշնակ զարգացման համար» խորագրով միջազգային գիտաժողովին մասնակցելու համար:
2. Ա.Ավետիսյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ա. Ավետիսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: