11 Հոկտեմբերի 2010, 836 - Ա
Հ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանին 2010 թվականի հոկտեմբերի 11-14-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)՝ «ՏՐԱՍԵԿԱ Ինվեստ Ֆորում» ներդրումային ծրագրերի բարձրաստիճան համաժողովին և ՏՐԱՍԵԿԱ-ի Միջկառավարական հանձնաժողովի տարեկան նախարարական համաժողովի հերթական նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Բեգլարյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Եվրոպական հանձնաժողովի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: