11 Հոկտեմբերի 2010, 835 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՁԿԱՆ, ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ` ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 150-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ 174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի 5-րդ կետի դրույթներով` Եվրամիություն ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի արտահանման գործընթացը կանոնակարգելու նպատակով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունից ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի` Եվրամիություն արտահանման գործընթացը կանոնակարգող միջոցառումների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունից ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի` Եվրամիություն արտահանման գործառույթները համակարգում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետությունից Եվրամիության անդամ երկրներ ձկան, ձկնամթերքի և ջրային ծագում ունեցող այլ արտադրանքի արտահանման միջոցառումները կանոնակարգելու մասին» N 150-Ա որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված