Վարչապետի որոշումներ

11 Հոկտեմբերի 2010, 830 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 800-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 30-ի «Վ. Սիմոնյանին և Կ. Բրուտյանին Ժնև գործուղելու մասին» N 800-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում «Վ. ՍԻՄՈՆՅԱՆԻՆ» բառերը փոխարինել «Ա. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ» բառերով.
2) որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վ. Սիմոնյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Մնացականյանին» բառերով.
3) որոշման 2-րդ կետում «Վ. Սիմոնյանի» բառերը փոխարինել «Ա. Մնացականյանի» բառերով.
4) որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ Վ. Սիմոնյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գնումների գործընթացի կարգավորման և բյուջեների կատարման մեթոդաբանության վարչության պետ Կ. Բրուտյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Մնացականյանին» բառերով: