28 Սեպտեմբերի 2005, 742 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետի՝
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի կառավարության միջև տնտեսական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագրի նախագիծը և համաձայնագրի իրականացման միջոցառումների ծրագիրը մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`
Գ. Ղարիբջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Ղուլարյան - ՀՀ Տավուշի մարզպետ
Ա. Սահրադյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Կ. Խոդիկյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Մ. Իսպիրյան - ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Հ. Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ
Ն. Տեր-Գրիգորյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի արտաքին տնտեսական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ
Խ. Ղազարյան - ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի զարգացման և արտաքին կապերի վարչության արտաքին կապերի և ներդրումային նախագծերի համակարգման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ
Վ. Թորոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար
Գ. Քոչարյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ
Մ. Բաբայան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության Ռուսաստանի բաժնի վարիչի պաշտոնակատար (պատասխանատու քարտուղար)