9 Հոկտեմբերի 2010, 826 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը` 
1. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմավորման 90-ամյակի առթիվ և առողջապահության ու գիտության բնագավառներում ներդրած ավանդի համար հետևյալ անձանց` 
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով՝
Ե. Սահակյան			- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր,  բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Լ. Ավետիսյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինտեգրացիայի և բարեփոխումների բաժնի պետ, հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Մ. Մելքոնյան			- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական աշխատանքների գծով 
պրոռեկտոր, քիմիայի ամբիոնի վարիչ, բժշկական 
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով`
Մ. Նարիմանյան		- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեֆորմների և ինտեգրման գծով պրոռեկտոր, ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Լ. Սահակյան - Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Հ. Թոփչյան			- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղերի տեխնոլոգիաների ամբիոնի 
վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ
Վ. Վարդազարյան		- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ա. Զիլֆյան			- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտահետազոտական կենտրոնի 
ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, 
պրոֆեսոր 
Ա. Բալյան			- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» համալսարանական 
պոլիկլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների 
թեկնածու, դոցենտ
Գ. Նավասարդյան - բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
Ս. Թորոսյան - «Ապագա բժիշկ» թերթի գլխավոր խմբագիր
Մ. Դանիելբեկ			- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական  համալսարանի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ