5 Հոկտեմբերի 2010, 817 - Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՈՎԱՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի` էլեկտրոնային հասարակության և ինովացիոն ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի վարկային ծրագրի ֆինանuավորման շուրջ բանակցություններ վարելու նպատակով`
1. Հաuտատել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ էլեկտրոնային հասարակության և ինովացիոն ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից առաջարկվող 24 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարող հայկական պատվիրակության անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Լիազորել հայկական պատվիրակության ղեկավարին Հայաuտանի Հանրապետության կառավարության անունից քննարկել ծրագրի նպատակներն ու իրականացման մանրամաuները, ֆինանuավորման պլանը, լրացուցիչ ֆինանuավորման դրույթներն ու պայմանները, ինչպեu uահմանված է ֆինանuավորման համաձայնագրի նախագծում, և բանակցությունների արդյունքում uտորագրել համապատաuխան արձանագրություն:
Հավելված