5 Հոկտեմբերի 2010, 819 - Ա
Ռ. ՊԱՊԱՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ռաֆայել Պապայանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել թաղման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 14-ի N 192 որոշմամբ սահմանված կարգին համապատասխան փոխհատուցելու մասին առաջարկություն:
Հավելված