Վարչապետի որոշումներ

28 Սեպտեմբերի 2005, 741 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետի՝

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզի կառավարության միջև տնտեսական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության մասին» համաձայնագրի նախագիծը և համաձայնագրի իրականացման միջոցառումների ծրագիրը մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով՝

Գ. Ղարիբջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Սարգսյան- ՀՀ Արարատի մարզպետ

Ա. Սահրադյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Կ. Խոդիկյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Մ. Իսպիրյան - ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Հ. Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ

Ն. Տեր-Գրիգորյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի արտաքին տնտեսական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ

Խ. Ղազարյան - ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի զարգացման և արտաքին կապերի վարչության արտաքին կապերի և ներդրումային նախագծերի համակարգման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ

Վ. Թորոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

Գ. Քոչարյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ

Մ. Բաբայան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության Ռուսաստանի բաժնի վարիչի պաշտոնակատար (պատասխանատու  քարտուղար)