1 Հոկտեմբերի 2010, 809 - Ա
Ս. ԳԱԼՍՏՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասից Հայաստանի Հանրապետություն ցորենի բարձր վերարտադրության սերմեր ներկրելու աշխատանքները կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ս. Գալստյանի` 2010 թվականի սեպտեմբերի 7-21-ը Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ս. Գալստյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվե-
տվություն։