1 Հոկտեմբերի 2010, 804 - Ա
Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿՐԱՍՆՈՅԱՐՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ս. Պետրոսյանին 2010 թվականի հոկտեմբերի 1-3-ը գործուղել Կրասնոյարսկ (Ռուսաստանի Դաշնություն)` «Աշխատանք սփյուռքի հայ համայնքների հետե ծրագրի միջոցառումների շրջանակներում Ռուսաստանի Դաշնության Սիբիրի և Հեռավոր արևելքի դաշնային օկրուգների հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցելու համար։
2. Հ. Հակոբյանի և Ս. Պետրոսյանի՝ Կրասնոյարսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով «Մշակութային միջոցառումների իրականացումե ծրագրի շրջանակներում «Աշխատանք սփյուռքի հայ համայնքների հետե միջոցառման համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը նախատեսված հատկացումների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հ. Հակոբյանի և Ս. Պետրոսյանի՝ Կրասնոյարսկ մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կրասնոյարսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։