Վարչապետի որոշումներ

30 Սեպտեմբերի 2010, 802 - Ա

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԱԼՈՆԻԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ Ա. Պետրոսյանին 2010 թվականի հոկտեմբերի 6-9-ը գործուղել Սալոնիկ (Հունաստանի Հանրապետություն)՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գյուղատնտեսության և ագրոարդյունաբերական հարցերի աշխատանքային խմբի հերթական նիստը նախագահելու համար։
2. Ա. Պետրոսյանի՝ Սալոնիկ գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պետրոսյանի՝ Սալոնիկ գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և մարքեթինգի վարչության պետ Ա. Պետրոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սալոնիկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։