30 Սեպտեմբերի 2010, 801 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան համաժողովներին մասնակցելու նպատակով 2010 թվականի հոկտեմբերի 7-11-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Ն. Երիցյանի և Տ. Դավթյանի` Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն՝
1) Վ. Ներսիսյանցինը` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին.
2) Ա. Ջավադյանինը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը։
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վաշինգտոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հավելված