28 Սեպտեմբերի 2010, 786 - Ա
Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Գ. Գրիգորյանին 2010 թվականի սեպտեմբերի 27-30-ը գործուղել Քիշնև (Մոլդովայի Հանրապետություն)՝ Կապի տարածաշրջանային համագործակցությանն առընթեր տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ համակարգող խորհրդի 16-րդ նիստին մասնակցելու համար։
2. Գ. Գրիգորյանի՝ Քիշնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Գ. Գրիգորյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Քիշնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։