28 Սեպտեմբերի 2010, 785 - Ա
Ե.ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ԵՎ Կ.ԴԱՎԹՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Ե. Զախարյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Կ.Դավթյանին 2010 թվականի սեպտեմբերի 27-29-ը գործուղել Սլովակիայի Հանրապետություն` Գեոդեզիայի, քարտեզագրության և կադաստրի գերատեսչությունում հետագա համագործակցության մասին քննարկումներ անցկացնելու և 2010 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 1-ը Ռուսաստանի Դաշնություն՝ Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջկառավարական խորհրդի հերթական 30-րդ նստաշրջանին և «Կադաստրի վարման և իրավունքների պետական գրանցման համակարգեր` ստեղծում, զարգացում և կատարելագործումե խորագրով ԱՊՀ և բալթյան երկրների համաժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ե. Զախարյանի և Կ.Դավթյանի՝ Սլովակիայի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն գործուղումների հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածում ներկայացված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ծախսերի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Ե.Զախարյանին՝ գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սլովակիայի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն։