Վարչապետի որոշումներ

28 Սեպտեմբերի 2010, 779 - Ա

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԱՆՏՅԱԳՈ ԴԵ ԿՈՄՊՈՍՏԵԼԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Պետրոսյանին 2010 թվականի սեպտեմբերի 23-26-ը գործուղել Սանտյագո դե Կոմպոստելա (Իսպանիայի Թագավորություն)՝ Եվրոպական միության պետությունների ազգային, շրջանային և տեղական իշխանության մարմինների, ինչպես նաև հարևան պետությունների ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պետրոսյանի` Սանտյագո դե Կոմպոստելա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Պետրոսյանի` Սանտյագո դե Կոմպոստելա մեկնելու հետ կապված հարցերը։
4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Պետրոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սանտյագո դե Կոմպոստելա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։